Լուսինե Թովմասյանը հրապարակել է դստեր լուսանկարը

17:45   22 օգոստոսի, 2019

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը, որն օգոստոսի սկզբին երկրորդ անգամ մայր է դարձել, կիսվել է ջերմ ընտանեկան լուսանկարով։

Իր միկրոբլոգի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) Լուսինեն տեղադրել է գեղեցկուհի դստեր՝ Արիանայի լուսանկարը։ Փորքիկը պատկերված է խանութում ու ջերմ գրկել է ձեռքի խաղալիքը։ Հրապարակումը մեկնաբանված չէ։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված էր դստեր՝ Արիանայի հետ։ Մայր ու դուստր մեղմ ժպտում էին։ Լուսինեն սպիտակ հագուստ էր կրում եւ նուրբ վզնոցներ։ Մեկնաբանություններում նա նշել էր, որ ուրախ է իր արքայադստեր հետ անցկացված ժամանակի համար։



© NEWS.am STYLE