Սկանդալն օգուտ է բերել. նիհարած Ջորդին Վուդսը սեքսուալ լողազգեստ է կրել

18:15   22 օգոստոսի, 2019

21-ամյա Ջորդին Վուդսը լրջորեն աշխատել է կազմվածքի վրա։ Նա յուրօրինակ լողազգեստով ցույց է տվել մարմինը։

Թխահեր Վուդսը հայտնի է դարձել Քարդաշյան կլանի հետ կոնֆլիկտից հետո։ Երկար ժամանակ Վուդսը հեռուսաաստղ եւ մոդել Քայլի Ջենների լավագույն ընկերուհին էր։ Սակայն ընկերությունն ավարտվել է, երբ Ջորդինը նրա ավագ քրոջ մրցակիցն է դարձել, գրում է Cosmo-ն։

Բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնը՝ Քլոե Քարդաշյանի փեսացուն, նրան դավաճանել է Վուդսի հետ։ Շիկահերը լքել է դստեր հորը։ Հանրության ուշադրությունը կենտրոնացել է Ջորդինի վրա, որը վերջին շրջանում նկատելիորեն նիհարել է։ Նա ազատվել է ավելի քան 20 կիլոգրամից եւ անկեղծ լողազգեստով ցույց տվել կազմվածքը։

Նա Icon Swim ապրանքանիշի վառ լողազգեստ է կրել, որն ընդգծել է նրա գրավիչ կազմվածքը։ Լողափնյա կոստյումի արժեքը կազմում է մոտ 11 դոլար։ «Բարի առավոտ մեզանից»,- նշել է Վուդսը։ Նա արձակել է երկար մազերը, իսկ սեքսուալ կերպարն ամբողջացրել ոսկեգույն զարդերով՝ ականջօղեր, թեւնոցներ, ժամացույցներ եւ բարակ վզնոց։ Լուսանկարում պատկերված նրա ընկերուհին կանաչ միկրոբիկինի է կրում, որը հազիվ է թաքցրել նրա մարմնի ինտիմ հատվածները։

«Կրակոտ աղջիկներ», «անկեղծ», «դուք հրաշալի տեսք ունեք, սակայն վատ եք վարվում», «գեղեցիկ ու առանց սկզբունքների», «էրոտիկ է»,- մեկնաբանություններում գրել են հետեւորդները։

Քլոե Քարդաշյանի ընկերոջ հետ կապից հետո Ջորդինը որոշել է դերասանուհի դառնալ։ Քայլի Ջենները դադարեցրել է նախկին ընկերուհու հետ շփումը ու նրան ջնջել ընկերների ցանկից։ Վուդսը խոսել է Քարդաշյան ընտանիքի հետ սկանդալի մասին։ Նա հայտարարել է, «որ պետք է հեռանար»։



© NEWS.am STYLE