Black Star-ը հաղթել է Քրիստինա Սարկիսյանի հետ դատական վեճում

16:51   22 օգոստոսի, 2019

Քրիստինա Սարկիսյանը ետ է վերցրել իր հայցն ընդդեմ Black Star պրոդյուսերական ընկերության։ Հայցով երգչուհին պահանջում էր վերադարձնել Kristina Si բեմական կեղծանունը։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է ընկերության իրավաբան Սերգեյ Ժորինը։

«Քանի որ հայցի բավարարման համար հիմքեր չկան, Քրիստինան Մոսկվայի Բասմաննի դատարանում քիչ առաջ հրաժարվել է իր պահանջներից։ Մենք ողջունում ենք այդ որոշումը եւ հույս ունենք, որ Լեւան Գորոզիան (ռեփեր L'One, որի հետ նույնպիսի վեճ է առկա) կհետեւի Քրիստինայի օրինակին։ Հարկավոր է արժանապատիվ բաժանվել»,- ասել է փաստաբանը՝ նշելով, որ դատարանը դադարեցրել է գործի քննությունը։

Երգչուհին այս տարվա ապրիլին հայց է ներկայացրել Բասմաննի դատարան Black Star ապրանքանիշի դեմ՝ պահանջելով իրեն թույլ տալ ստեղծագործական ու ձեռնարկատիրական գործունեության ընթացքում օգտագործել կեղծանունը (ապրանքանիշը պատկանում է պրոդյուսերական ընկերությանը) եւ ճանաչել իր իրավունքը մի շարք կոմպոզիցիաների նկատմամբ։ Փաստաբան Ժորինի խոսքով՝ երգչուհու իրավաբանները զուգահեռաբար փորձել են բողոքարկել ապրանքանշանի գրանցումը «Ռոսպատենտ»-ում։ «Արդյունքում Ռոսպատենտնի՝ պատենտների վերաբերյալ վեճերի պալատը մերժել է Քրիստիայի իրավաբաններին»,- հստակեցրել է նա։

Երգչուհին խնդրել է նաեւ հրապարակել իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության հերքումը, որը տարածվել է ապրանքանիշի կողմից։ Խոսքն այն տեղեկությունների մասին է, որ «ապրանքանիշի հետ համագործակցության ընթացքում թողարկված երգչուհու երաժշտական ստեղծագործողությունների, լուսանկարների եւ տեսանյութերի հեղինակային եւ հարակից իրավունքները, ինչպես նաեւ Kristina Si ապրանքային նշանը պատկանում են Black Star ապրանքանիշին»։

Քրիստինա Սարկիսյանը Black Star-ի հետ սկսել է համագործակցել 2013թ.-ին եւ դարձել ընկերության ամենահաջողակ երգչուհիների մեկը։ 2018թ.-ի գարնանից նա հանդես է գալիս այլ բեմական անվամբ։

 



© NEWS.am STYLE