Jamiroquai խումբը գալիս է Երեւան

14:45   22 օգոստոսի, 2019

Համերգով Հայաստանի մայրաքաղաք է գալիս համաշխարհային ամենալավ երաժիշտներից մեկը՝ Jason Kay-ը. նա Jamiroquai խմբի մենակատարն է եւ ստեղծողը, որն աշխատում է Funk եւ Acid Jazz ոճում։ Խումբը ելույթ կունենա Silk Note փառատոնի շրջանակներում։

Նրանց կատարմամբ հայտնի են այնպիսի կոմպոզիցիաներ, ինչպիսիք են «Virtual Insanity», «Time Won’t Wait», «Cosmic Girl», «Canned Heat», «Space Cowboy» եւ այլն։

NEWS.am STYLE-ի տեղեկությունը հաստատել են Silk Note փառատոնի կազմակերպիչները՝ International Association for development of cultural tourism-ը։ Jamiroquai-ը Երեւանում ելույթ կունենա նոյեմբերի 6-ին՝ «Հրազդան» ստադիոնում։

Լուսանկարը՝ Jamiroquai.com



© NEWS.am STYLE