«Ելույթից առաջ լուսանկարվելը պարտադիր է». Անուշիկ Ալավերդյանն՝ էլեգանտ կերպարում

20:43   22 օգոստոսի, 2019

Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բեմական կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում հմայիչ երգչուհին ամբողջությամբ սպիտակ հագուստ է  կրում. երգչուհին տաբատը համադրել է պիջակի հետ, իսկ կերպարն ամբողջացրել է բարակ գոտին։ Նա նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ «Ելույթից առաջ լուսանկարվելը պարտադիր է»,- մեկնաբանություններում գրել է Անուշիկ Ալավերդյանը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ հրապարակված կադրերում հմայիչ երգչուհին ջինսե շորտ էր կրում, որը համադրել էր վառ շապիկի հետ։ Կերպարն ամբողջացրել էր սեզոնի ամենաթրենդային պայուսակը։ Անուշիկ Ալավերդյանը սպիտակ սպորտային կոշիկներ էր ընտրել եւ արեւային ակնոց։ «Հին Թբիլիսի»,- մեկնաբանությունների հատվածում այս հեշթեգն էր օգտագործել երգչուհին։



© NEWS.am STYLE