«Կնքահայրը» ֆիլմի դերասանը պատմել է՝ ինչպես է Մերիլին Մոնրոն իրեն գայթակղել 15 տարեկանում

20:19   22 օգոստոսի, 2019

Դերասան Ջանի Ռուսոն, որը «Կնքահայրը» ֆիլմում մարմնավորել է Կառլո Ռիցիի կերպարը, հայտարարել է, որ առաջին անգամ սեռական հարաբերություն է ունեցել 15 տարեկանում ամերիկացի դերասանուհի Մերիլին Մոնրոյի հետ, գրում է Daily Mail-ը։

Տեղի ունեցածի մասին Ռոիսոն հայտնել է կեսանգրությունում, որը ստացել է «Հոլիվուդյան կնքահայր. իմ կյանքը մաֆիայում եւ կինոյում» անունը (Hollywood Godfather: My Life In The Mob And Movies)։ Նա պատմել է, որ դերասանուհու հետ ծանոթացել է գեղեցկութան սրահում աշխատելիս, ուր նա մի քանի անգամ այցելել է։ Ավելի ուշ Ռուսոն հրավիրվել է Մոնրոյի մոտ՝ հյուրանոց։ Կինը նրա առաջ հայտնվել է՝ սպիտակ սրբիչով փաթաթված վիճակում, ձեռքին շամպայնով լի բաժակ։ Իբրեւ հանդիպման ժամանակ նա անմիջապես նետել է սրբիչն ու Ռուսոյին առաջարկել լոգանք ընդունել։

«Սիրտս պատրաստ էր դուրս պրծնել տեղից։ Ես աչքերս փակեցի հիմարի նման, իսկ նրան դա ծիծաղեցրեց»,- նշել է նա։ Ռուսոյի խոսքով՝ իրենք անկողնուց վեր չեն կացել հանգստյան օրերին, իսկ երկուշաբթի օրն ինքը ստիպված է եղել աշխատանքի վերադառնալ։ Իբրեւ սիրավեպը շարունակվել է։

Ռուսոն նաեւ ենթադրել է, որ Մոնրոն սպանվել է ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու եղբոր կողմից, որն այդ կերպ փորձել է թաքցնել պետության ղեկավարի եւ դերասանուհու սիրավեպը։

Ջանի Ռոսիի դեբյուտը ֆիլմում «Կնքահայրը» եռերգության առաջին երկու մասերն էին։ Կարիերայի ընթացքում նա խաղացել է ավելի քան 50 ֆիլմում եւ սերիալում։

Լուսանկարները՝ John Barrett/ZUMA/Globallookpress.com, Shutterstock



© NEWS.am STYLE