«Հոբելյար». Արմինկան՝ վառ կերպարում

21:41   22 օգոստոսի, 2019

Երգչուհի Արմինկան, ոը տեւական ժամանակ է՝ ընտանիքի հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, այսօր նշում է ծննդյան օրը։

Այդ առիթով շիկահեր գեղեցկուհին Instagram-յան էջում նոր լուսանկար է հրապարակել, որում վառ կերպարում է։ Արմինկան մուգ վարդագույն, երկար զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Երգչուհին այն համադրել է նույն երանգի բարձրակրունկ կոշիկների եւ վառ շպարի հետ։ «Հոբելյար»,- մեկնաբանությունների հատվածում գրել է նա՝ օգտագործելով «Արմինկա», «46» հեշթեգերը։

Ավելի վաղ երգչուհին ներկայացել էր հմայիչ ու ոճային կերպարում։ Արմինկան սպիտակ շապիկ էր կրում, որը համադրել էր վերնաշապիկի հետ։ Կերպարն ամողջացնում էր ոճային արեւային ակնոցն ու վզնոցները։ «Ամառ»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE