Մարգո Ռոբին, Նիկոլ Քիդմանն ու Շարլիզ Թերոնը՝ սեռական բռնությունների մասին նոր ֆիլմում

22:14   22 օգոստոսի, 2019

Հրապարակվել է «Ռումբ» ֆիլմի առաջին թիզերը, որտեղ գլխավոր դերերում հանդես են գալիս Մարգո Ռոբինը, Նիկոլ Քիդմանն ու Շարլիզ Թերոնը։ Դրաման կպատմի սեռական բռնությունների սկանդալի մասին՝ Fox News ալիքով։

Թիզեր-թրեյլերը 1,5 րոպե տեւողությամբ է, որում հայտնվում են գլխավոր դերակատարները։

Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա եւ կենտրոնացած է 2016թ․-ին տեղի ունեցած սկանդալի վրա, երբ Fox հեռուստաալիքի աշխատակցուհին ղեկավար՝ Ռոջեր Ահլզային մեղադրել է սեռական բռնության մեջ։

роджер айлз

Ամերիկացի լրոգրող Գրետհեն Կարլսոնը, որին ֆիլմում մարմնավորել է Նիկոլ Քիդմանը, մեղադրել է Այլզային։ Նրա խոսքերով հեռացվել է աշխատանքից՝ գլխավոր տնօրենին մերժելուց հետո։ Արդյունքում լրագրողին միացել են եւս մի քանի կին։ Սկանդալից հետո Ռոժեր Այլզը հեռացել է աշխատանքից։

Աղբյուրը՝ The Guardian



© NEWS.am STYLE