52-ամյա Սալմա Հայեկը ցույց է տվել շքեղ կուրծքը

12:14   23 օգոստոսի, 2019

«Մայրամուտից արեւածագ» ֆիլմի աստղ Սալմա Հայեկն արտասովոր լուսանկար է հրապարակել. դերասանուհին լուսանկարվել է լողազգեստով, միայն թե իդեալական սանրվածքի, ճիշտ լույսի եւ դիրքի փոխարեն Սալման պարզապես պառկած է ջրում։

Սալման բաց մանուշակագույն լողազգեստ է կրել, որն ընդգծել է նրա մեծ կուրծքը։

Տպավորություն է, որ դերասանուհին ալիքներին թույլ է տվել իրեն ջուրը նետել ու ափ հանել, իսկ այդ ընթացքում նրան նկարել են։ Լուսանկարներից մի քանիսում ալիքներն ամբողջությամբ ծածկել են աստղին։ Հայեկը փիլիսոփայորեն է մեկնաբանել իր հրապարակումը։

«Երբեմն պարզապես հարկավոր է հանձնվել՝ ջրին թույլ տալով շարժվել ու գրկել ձեզ։ Ուրախ եւ խենթ օր»,- լուսանկարը մակագրել է նա։ Անկախ լուսանկարի որակից՝ հնարավոր չէ չգնահատել 52-ամյա դերասանուհու կազմվածքը՝ իդեալական գոտկատեղ եւ փարթամ կուրծք։



© NEWS.am STYLE