Ալլա Վերբերի մահվան պատճառ է դարձել նոր սուպերբակտերիան

16:12   23 օգոստոսի, 2019

Մոսկվայի Գլխավոր ունիվերսալ խանութի նորաձեւության գծով տնօրեն Ալլա Վերբերը հանկարծակի մահացել է օգոստոսի 6-ին՝ Իտալիայում հանգստի ընթացքում։ Ոճի կուռքի ինքնազգացողությունը հանկարծակի վատացել է ընթրիքի ընթացքում, նրան հիվանդանոց են տեղափոխել, որտեղ նա մահացել է մի քանի օր անց՝ անկախ բժիշկների ջանքերից։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ 61-ամյա Վերբերի օրգանիզմում մենինգոկոկային սեպսիս է զարգացել, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը։ 

Картинки по запросу алла вербер

Սեպսիսի պատճառը W135 սուպերբակտերիան է եղել, որը հայտնվում է բրոնխներում, եւ երկար ժամանակ որեւէ ախտանշան չի նկատվում։ Երբ W135-ն ակտիվանում է, հանգեցնում է բակտերիալ մենինգիտի կենտրոնական նյարդային համակարգի ախտահարմամբ։

Բժիշկներն արդեն իսկ զգուշացրել են, որ վերջին օրերին Վերբերի հետ շփում ունեցած բոլոր մարդիկ ինքնաբերաբար հայտնվել են ռիսկի խմբում եւ ախտորոշման կարիք ունեն։

Եթե բակտերիան ակտիվանա, կարող է հանգեցնել ծանր բակտերիալ մենինգիտի՝ կենտրոնական նյարդային համակարգի ախտահարմամբ եւ մահվան ելքի բարձր հավանականությամբ։



© NEWS.am STYLE