Հասմիկ Խոջյանի լուսանկարը լողավազանից

11:39   23 օգոստոսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը կիսվել է ամռային լուսանկարով։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) դերասանուհին պատասխանել է հետեւորդների հարցրին, որոնք չեն մոռացել նաեւ հաճոյախոսություններ անել նրան։ Հարցին, թե կյանքում ինչն է իր համար առաջնային, Հասմիկ Խոջյանը պատասխանել է. «1՝ ընտանիք, 2՝ աշխատանք, 3՝ ընկերներ»։ Հրապարակված լուսանկարն արվել է լողավազանում։ Դերասանուհին առանց դիահարդարման է, մազերը կապված են, իսկ կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Հասմիկը երկար, պուտավոր զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա կազմվածքը։ Դերասանուհին այն համադրել էր կարմիր բարձրակրունկ կոշիկների հետ։ Նա արտահայտիչ շպար էր ընտրել. շուրթերն ընդգծված էին կարմիր շրթներկով։



© NEWS.am STYLE