«Ապաշնորհություն, էժանագին, խղճուկ». Չումակովը պատասխանել է Մելաձեի փոփոխված երգի վերաբերյալ քննադատությանը

18:13   23 օգոստոսի, 2019

Օրերս Ալեքսեյ Չումակովը հրապարակել է «Ես չեմ կարող առանց քեզ» («Я не могу без тебя») երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որը ժամանակին կատարել է Վալերի Մելաձեն։ Վերջինս համաձայնություն է տվել ռեմեյքին եւ աջակցել արտիստին... ի տարբերություն օգտատերերի։ Չումակովն իր միկրոբլոգում մեջբերել է իր տեսահալովակի վերաբերյալ ամենաբացասական արձագանքները՝ նշելով, որ սպասում էր դրան։

««Բնօրինակի համեմատ սարսափելի է», «խղճուկ կեղծիք», «սեփական երգեր չունի, փչացրել է ուրիշինը», «գործիքավորումը խղճուկ է», «այսպիսի երգը փչացնելու համար հարկավոր է ջանքեր գործադրել», «ապաշնորհություն», «էժանագին»... Սրանք հատվածներ են Վալերի Մելաձեի հիասքանչ երգի իմ տեսլականի վերաբերյալ կարծիքներից։ Վալեր, ես ասում էի, իսկ դու. «Նման բան չի լինի»։ Իրականում ամեն ինչ պարզ է ու կանխատեսելի։ Այնքան, որ անհրաժեշտ հույզեր չի առաջացնում։ Ոչ ափսոսանք, ոչ ուրախություն, ոչ, առավել եւս, ապրումներ»,- գրել է Ալեքսեյը։

Չումակովի խոսքով՝ նախկինում ինքը փորձել է «բղավել» ի պատասխան հետեւորդների վիրավորանքների, ցանկացել է համոզել նրանց, երբեմն նույնիսկ խղճացել է։ Այժմ արդեն երգիչը ոչ մի զգացում չունի նման արտահայտությունների եւ մարդկանց նկատմամբ, որոնք գրում են դրանք։



© NEWS.am STYLE