«Միսս տիեզերք 2012» Օլիվիա Կալպոն սեքսուալ զգեստով լուսանկարվել է գեղեցիկ մայրամուտի ֆոնին

12:45   23 օգոստոսի, 2019

26-ամյա Օլիվիա Կալպոն շարունակում է կիսվել հանգստի ընթացքում արված գեղեցիկ լուսանկարներով։ «Միսս տիեզերք 2012» գեղեցկության մրցույթի հաղթողը ցույց է տվել՝ որքան գեղեցիկ են մայրամուտներն ափին։

Նոր լուսանկարում գեղեցկուհին պատկերված է ափին՝ գեղեցիկ մայրամուտի Ֆոնին։ Երեկոյան զբոսանքի համար մոդելը սպիտակ, սեքսուալ զգեստ է ընտրել, որը հրաշալիորեն ընդգծում է նրա արեւայրուքը։ Մոդելը կապել է մազերը, իսկ դիմահարդարման ընթացքում ընդգծվել են աչքերը։

Երկրպագուները հիացած են գեղեցիկ կադրով։ «Ինչպիսի երկինք, ինչպիսի Օլիվիա», «Այս լուսանկարում հիասքանչ է ամեն ինչ», «Ցանկանում եմ լինել ձեզ մոտ, նստել ավազին եւ հիանալ մայրամուտով»,- լուսանկարը մեկնաբանել են Instagram-ի օգտատերերը։

Աղբյուրը՝ Graziamagazine



© NEWS.am STYLE