Աստղիկ Սաֆարյանն՝ առանց դիմահարդարման

13:44   23 օգոստոսի, 2019

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը ներկայացել է առանց դիմահարդարման։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) ոճային երգչուհին պատասխանել է հետեւորդների հարցին։ Նրանցից մեկը նշել է, որ Աստղիկ Սաֆարյանը 21 տարեկանի տեսք ունի եւ հետաքրքրվել, թե ինչպես է երգչուհին այսքան երիտասարդ մնում։ Աստղիկ Սաֆարյանը շնորհակալություն է հայտնել ու գրել. «Հատուկ ոչինչ, պարզապես մաքուր եմ պահում հոգիս»։ Նա հրապարակումն ուղեկցել է լուսանկարով, որում առանց շպարի է ու հրաշալի տեսք ունի։ Ի պատասխան հոբբիի մասին հարցի, Աստղիկ Սաֆարյանը նշել է, որ սիրում է նորաձեւություն, ձիավարություն, պատրաստել եւ ճանապարհորդել։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Աստղիկ Սաֆարյանը լայն փողքերով ջինսե տաբատ էր կրում։ Երգչուհին այն համադրել էր ուսերի հատվածում բաց տոպի հետ։ Կերպարն ամբողջացնում էին բարձրակրունկ կոշիկներն ու կապույտ պայուսակը։ Ոճային երգչուհին նախապատվություն էր տվել նուրբ շպարին եւ աքսեսուարներին։ «Վերդարձ»,- այս գրությամբ է ուղեկցվում լուսանկարը։



© NEWS.am STYLE