«Պաշտում եմ». Անահիտ Սիմոնյանի ջերմ լուսանկարը

14:11   23 օգոստոսի, 2019

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը կիսվել է ջերմ լուսանկարով։

Instagram-յան էջում Անահիտը հրապարակել է իր եւ երգիչ Հայկոյի որդու՝ Արմանի լուսանկարը։ Երիտասարդ մայրիկը ջերմ մակագրել է այն՝ գրելով. «Պաշտում եմ»։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել, իսկ նրանցից մեկը նշել է, որ տղան Հայկոյին շատ է նման։

Հիշեցնենք՝ օրեր առաջ հրապարակված լուսանկարում Անահիտ Սիմոնյանը պատկերված էր ամուսնու՝ երաժիշտ Հայկոյի հետ։ Գեղեցիկ զույգը գրկախառնված էր։ Երգչուհին պատասխանել էր հետեւորդների հարցերին։ «Շատ տարբեր եք դուք եւ Հայկոն, բայց միաժամանակ շատ նման։ Ինչպե՞ս»,- հարցրել էր օգտատերերից մեկը, ինչպիսին ի պատասխան Անահիտը հրապարակել էր ջերմ լուսանկարն ու գրել. «Մենք 10 տարի է՝ միասին ենք»։



© NEWS.am STYLE