Սիրելիից բաժանվելուց հետո Լոլիտան էքստրեմալ նիհարել է

19:18   23 օգոստոսի, 2019

Հինգերորդ ամուսնուց բաժանվելուց հետո Լոլիտա Միլյավսկայան մեկնել է հանգստի Բուլղարիա, ուր սեփական տունն ունի։ Փոփոխությունների շնորհիվ երգչուհին նիհարել է ու քիչ է պատրաստում։ Նա գյուղում գտնվող իր տունը նախընտրում է անվանել ուժի վայր ու գլխավոր հանգստություն։

44-ամյա մարզիչ Դմիտրի Իվանովից բաժանվելուց հետո աստղը նկատելիորեն նիհարել է։ Լոլիտան խոստովանել է, որ այդ փոփոխություններն ուղղակիորեն կապված են անձնական կյանքում բարդ շրջանի հետ։ «Ամուսնուցս բաժանվելուց հետո ես դադարել եմ պատրաստել»,- պատմել է Միլյավսկայան։

Лолита выступает на сцене

Արդյունքում նա օրվա ընթացքում ընդամենը մեկ անգամ է կերել։ Լոլիտան նշում է, որ դա ամենահամապատասխան եւ գործուն դիետան է։ Բացի այդ՝ ամառանոցում գտնվելու ընթացքում նա ստիպված է եղել շատ շարժվել։ Այժմ աստղը կարողացել է հրաշալի արդյունքների հասնել եւ կրել այն հագուստը, որին նախկինում չէր հավակնում կազմվածքի առանձնահատկությունների պատճառով։

Лолита Милявская объявила о разводе с пятым мужем, который младше ее на 11 лет

Այս ամռանն աստղը հայտնել է, որ այլեւս չի ապրում ամուսնու՝ Դմիտրիի հետ։ Լոլիտայի հինգերորդ ամուսինը հայտարարել է, որ հոգնել է փոխել նրան։ Նախկին սիրահարները բաժանվել են առանց սկանդալներին, նրանք պահպանել են ընկերական հարաբերությունները։



© NEWS.am STYLE