«Իսկական Բարբի». Աննա Դովլաթյանը՝ կարճ, ոճային շրջազգեստով

18:45   23 օգոստոսի, 2019

Երգչուհի, դերասանուհի, հաղորդավարուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Աննան պատկերված է գեղեցիկ ծաղիկների ֆոնին։ Հմայիչ դերասանուհին մոխրագույն շրջազգեստ է կրում, որը համադրել է սպիտակ բլուզի հետ։ Կերպարն ամբողջացնում են ամառային կոշիկները, գեղեցիկ սանրվածքն ու նուրբ դիմահարդարումը։ «Մարդուն երջանկացնում է երեք բան՝ սերը, հետաքրքիր աշխատանքն ու ճանապարհորդելու հնարավորությունը»,- մեկնաբանությունների հատվածում ռուսերենով գրել է Աննան։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են արել նրան, նրանցից մեկը նշել է. «Իսկական Բարբի»։

Ավելի վաղ Աննան ներկայացել էր եթերային ու քնքուշ կերպարում։ Կադրում նա պատկերված էր դեկորատիվ լուսնի վրա, վառ դիմահարդարմամբ էր։ Դերասանուհին երկնագույն զգեստ էր կրում։



© NEWS.am STYLE