Բալիկի սպասող Աննա Թովմասյանի եւ Արամեի ջերմ լուսանկարը

20:43   23 օգոստոսի, 2019

Երգչուհի Աննա Թովմասյանը ջերմ ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում հմայիչ երգչուհին պատկերված է ամուսնու՝ երգիչ Արամեի հետ։ Ընտանեկան լուսանկարն արվել է վերելակում։ Զույգը, որը սպասում է երկրորդ երեխայի ծնունդին, մեղմ գրկախառնված է։ Աննա Թովմասյանն, ինչպես միշտ, ոճային կերպարում է. նա բաց գույնի կոմբինեզոն է կրում, որը համադրել է գեղեցիկ աքսեսուարների եւ արեւային ակնոցի հետ։ Մեկնաբանություններում Աննան սրտիկի տեսքով սմայիկներ է օգտագործել, իսկ հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են արել գեղեցիկ զույգին։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում հմայիչ երգչուհին սպիտակ երկար զգեստ էր կրում, որը բաց է ուսի հատվածում։ Աննան այն համադրել էր փոքրիկ պայուսակի, արեւային ակոցի եւ գեղեցիկ աքսեսուարների հետ։ «Երբ ամուսինդ հրաշալի ճաշակ ունի։ Շնորհակալ եմ, սիրելիս, զգեստի համար»,- մեկնաբանություններում գրել էր նա՝ նշելով ամուսնուն՝ երգիչ Արամեին։



© NEWS.am STYLE