Playboy-ի մոդելը քննադատության է ենթարկվել ծանրաձողի փոխարեն ալիգատոր օգտագործելու պատճառով

20:11   23 օգոստոսի, 2019

«Playboy»-ի մոդել Ֆրանսիա Ջեյմսը քննադատության է արժանացել կենդանիների պաշտպանների կողմից՝ սցիալական ցանցերում ցույց տալով՝ ինչպես է մարզվում կենդանի ալիգատորն ուսերին։ Բնապահպանները նշել են, որ կենդանու համար դա սթրես է, իսկ օգտատերերը հեգնել են, որ ալիգատորը չի կերել մոդելին, գրում է Unilad-ը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Francia James (@francety)

Ջեյսմի խոսքով՝ ալիգատորը կես մետր երկարություն է ունեցել եւ գրեթե 32 կիլոգրամ կշռել։ «Սկզբում ես վախեցա, քանի որ իմ շուրջ 12 սողուն կար, բայց Gator Boys շոուից Քրիսն ինձ օգնեց նրանց հետ ընդհանուր լեզու գտնել»,- պատմել է մոդելը։ Նա հավելել է, որ կենդանին լավ է արձագանքել իրեն, քանի որ ինքը «խոստացել է, որ նրանցից կոշիկներ չի պատրաստի»։

Մայամիից Ֆրանսիա Ջեյմսն աշխատում է «Playboy» ամսագրի հետ եւ վարում Instagram-յան էջը, որում ավելի քան 2 մլն հետեւորդ ունի։ Նա գումար է վաստակում արտաքինի շնորհիվ, այդ պատճառով չի լինում օր, երբ նա չի հրապարակում մարզված մարմնի լուսանկարները։



© NEWS.am STYLE