Բրիթնի Սփիրսի հայրը որոշել է դստեր հանդեպ հսկողությունը խստացնել

22:18   23 օգոստոսի, 2019

37-ամյա երգչուհի Բրիթնի Սփիրսը հայտարարել է, որ չի վստահում իրեն շրջապատողներին, ինչից հետո երգչուհու հայրը՝ Ջեյմս Սփիրսը որոշել է ուժեղցնել խնամակալի իր լրազորությունները։

Ինչպես հայտնում է TMZ-ը, այն ժամանակ, երբ դատարանը չեղարկեց Բրիթնի Սփիրսի գործողությունների ազատության միջնորդությունը, նրա հայրը, առանց որի երգչուհին չի կարող ազատ տնօրինել միջոցները, որոշել էդստեր հանդեպ խստացնել հսկողությունը։

Бритни Спирс с отцом

Տղամարդը դիմել է ինը լրացուցիչ նահանգներում (Ալաբամա, Արիզոնա, Կոլումբիա, Ջորջիա, Մասաչուսետս, Միչիգան, Միսիսիպի, Տեննեսի, Վիրջինիա) իր լիազորությունների ընդարձակման խնդրանքով, հայտնում է TMZ-ը։ Նա ցանկանում է, որ բացի իրենից ոչ ոք չկարողանա Բրիթնիի կարիերայի եւ երկրպագուների վերաբերյալ որոշումներ կայացնել։

Картинки по запросу britney spears dad and mom

Այսպիսով Ջեյմսը կսահմանափակի դստեր շփումը մարդկանց հետ, որոնք կարող են բացասաբար ազդել նրա վրա։



© NEWS.am STYLE