«Գրիգորյաններ»․ Սարգիս Գրիգորյանի եւ կնոջ սիրառատ լուսանկարը

13:43   24 օգոստոսի, 2019

Դերասան եւ հանդիսավար Սարգիս Գրիգորյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Իր Instagram-յան էջի Stories բաժնում, որտեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված սեւ-սպիտակ լուսանկարում Սարգիսը պատկերված է կնոջ՝ Մանո Գրիգորյանի հետ։ Գեղեցիկ զույգը ջերմ գրկախառնված է։ Նրանք դասական հագուստ են կրում։ Մեղմ լուսանկարին կից Սարգիսը գրել է․ «Գրիգորյաններ»։ 

Հիշեցնենք՝ օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանը պատկերված էր կնոջ՝ Մանո Գրիգորյանի եւ գեղեցկուհի դուստրերի հետ։ Նրանք ջերմ գրկախառնված էին։ «Իմ ընտանիք, իմ սեր»,- լուսանկարը ջերմ մակագրել էր դերասանը։



© NEWS.am STYLE