Օգտատերերը հիացած են․ Թինա Կանդելակին՝ լողափնյա էլեգանտ կերպարում

10:16   24 օգոստոսի, 2019

43-ամյա հաղորդավարուհի Թինա Կանդելակին հիացմունք է առաջացնում ոչ միայն տղամարդկանց, այլեւ կանանց մոտ։ Նա չի թաքցնում, որ մարմնի սլացիկությունը սահմանափակ սնունդի եւ կանոնավոր մարզումների արդյունք է։ Կանդելակիի լողազգեստով լուսանկարներն իրապես հիանալի են ստացվում։

Աստղն իր Instagram-ում երկրպագուների հետ կիսվել է լուսանկարով, որում կրում է երկնագույն երանգի լողազգեստ։ Հեռուստադիվան վարսերը պոչ հավաքել է, իսկ կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Արդյունքում նա լողափնյա էլեգանտ կերպարում է։

Երկրպագուները գովել են Թինային հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում․ «Գեղեցիկ կին։ Թինա, ես ձեր երկրպագուն եմ», «Ոչ միայն խելացի, այլեւ գեղեցիկ», Հիանում եմ ձեր կին լինելու տաղանդով», - գրել են հետեւորդները։



© NEWS.am STYLE