Կիսամերկ, հանդուգն կեցվածք․ Էմիլի Ռատակովսկու անկողնային լուսանկարը

14:17   24 օգոստոսի, 2019

28-ամյա մոդել Էմիլի Ռատակովսկին սիրում է երկրպագուների հետ կիսվել համարձակ լուսանկարներով։ Աստղն իր Instagram-ի stories բաժնում, որտեղ ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, նոր լուսանկար է հրապարակել։ Հրապարակմանը կից նա գրել է․ «Հեգնական մլավոց»։ Կադրում նա սեքսուալ, սակայն նուրբ կերպարում է։

Էմիլին կերպարանք է ընդունել խորը դեկոլտեով սպիտակ բիկինիով, որն ընդգծել է մոդելի սլացիկ կազմվածքը։ Նա ձեռքերով հենված է անկողնուն, վարսերը հավաքված են։ Կերպարը համալրում են մատներին առկա զարդերը։

Նշենք, որ ավելի վաղ հայտնի մոդելը լուսանկարվել էր թոփլես։ Լուսանկարում Էմիլին պատկերված էր բազմոցին պառկած վիճակում։



© NEWS.am STYLE