Հաշտություն․ Kristina Si-ն վերադարձրել է բեմական անունն ու Black Star-ում ձայնագրած երգերը

15:36   24 օգոստոսի, 2019

«Լեյբլը փորձեց ինձ շփոթության մեջ գցել՝ պնդելով, որ Kristina Si կողծանունը, որով ես գնացել եմ այնտեղ, այժմ իրենց է պատակնում։ Լեյբլն առանց զգուշացնելու գրանցել է իմ բեմական անունը, որպես ապրանքանիշ։ Այժմ նրանք հայտարարում են, որ կեղծանունն ինձ չի պատկանում, արգելափակում են իմ գործունեությունը։ Իսկ դա արդեն օրենքի խախտում է», - իր զայրույթն էր արտահայտել 28-ամյա երգչուհին գարնանը՝ նշելով, որ մտադիր է դատարան դիմել։

Ավելի ուշ Քրիստինան իր անձնական էջից հեռացրել էր գրառումը եւ կտրականապես չէր մեկնաբանում Black Star-ի հետ ստեղծված իրավիճակը, որի հետ համագործակցել է 2013թ․-ից։ Այսօր Սարկիսյանը հայտնել է հաշտության եւ խնդրի հարթման մասին։ «Ընկերներ, ուրախ եմ հայտնել, որ շուտով միասին կերգենք։ Մենք Black Star-ի թիմի հետ եկել ենք համաձայնության։ Ցանկանում եմ եւս մեկ անգամ շնորհակալույուն հայտնել տղաներին, որ կարիերայիս կայացման հարցում աջակցեցին, օգնեցին հետագայիս համար երգեր ստեղծել։ Մեր տեսակետները չհամընկան, ինչն էլ խնդիրներ առաջացրեց։ Սակայն ամեն ինչ հետեւում է, ի ուրախություն ինձ ես կվերականգնեմ իմ համերգային եւ ստեղծագործական գործունեությունը», - պատմել է նա։

Աղբյուրը՝ StarHit



© NEWS.am STYLE