Բշտիկների դեմ դիմակ հալվեով, մեղրով ու ծովային կաղամբով

20:22   24 օգոստոսի, 2019

Գարուն է եւ բշտիկներն իրենց սպասեցնել չեն տալիս: Դրանց դեմ պայքարում ձեզ կօգնի հալվեով, մեղրով ու ծովային կաղամբով դիմակը: Այս դիմակը միաժամանակ սնուցում, վարակազերծում եւ խոնավեցնում է մաշկը՝ խոչընդոտելով բշտիկների հայտնվելուն եւ բուժելով արդեն առկա բորբոքումը:

Անհրաժեշտ բաղադրիչներ

1 ճ/գ հեղուկ մեղր;

1 ճ/գ չորացրած մանր կտրատած ծովային կաղամբ;

1 ճ/գ հալվե:

Փոքր տարայի մեջ շատ քիչ տաքացրեք մեղրն ու հալվեն: Ստացված զանգվածին ավելացնել ծովային կաղամբն ու լավ խառնել:

Դիմակը քսել մաքուր մաշկին, պահել 30 րոպե, հետո լվանալ տաք ջրով: Լվացվելուց հետո դեմքը փափուկ սրբիչով չորացնել: Գործողությունը կրկնել շաբաթական 2-3 անգամ:

Այս դիմակը դուր կգա ե՛ւ յուղոտ մաշկ ունեցողներին, ե՛ւ նրանց, ովքեր մշտապես ստիպված են պայքարել չորության, թեփի, գրգռվածության եւ այլ խնդիրների դեմ: Բաղադրիչների բուժիչ հատկությունների ամբողջ գաղտնիքը. մեղրը հրաշալի հականեխիչ է, ծովային կաղամբը լավ է դետոքսիկացիայի եւ էպիդերմիսի համար, իսկ հալվեն խոնավեցնում, թարմացնում եւ սնուցում է մաշկը:

Նյութը՝ liza.ua կայքի



© NEWS.am STYLE