Սքարլեթ Յոհանսոնը Forbes-ի տվյալներով ամենաբարձր վարձատրվող դերասանուհին է ճանաչվել

17:14   24 օգոստոսի, 2019

34-ամյա դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը Forbes-ի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Նա զգալի արդյունքով առաջ է անցել «հակառակորդներին»։

Անցած տարվա հունիս ամսից դերասանուհու հոնորարը կազմել է 56 միլիոն դոլար։ Այս կլորիկ գումարը դերասանուհին վաստակել է «Սեւ այրի» ֆիլմում կերտած դերում, որը կթողարկվի հաջորդ տարում։

Երկրորդ հորիզոնականում հայտնվել է Սոֆիա Վերգարան։ «Ամերիկյան ընտանիք» սերիալը նրան 44,1 միլիոն դոլար է բերել։ Լավագույնների եռյակը եզրափակում է Ռիս Ուիզերսպունը՝ 35 միլիոն դոլարով։

Նիկոլ Քիդմանը վարկանիշային աղյուսակում չորրորդն է (34 միլիոն դոլար),  Ջենիֆեր Էնիսթոնը՝ հինգերորդն է (28 միլիոն դոլար), Քեյլի Կուոկոն՝ վեցերորդը (25 միլիոն դոլար), իսկ յոթերորդ հորիզոնականում Էլիզաբեթ Մոսն է (24 միլիոն դոլար):



© NEWS.am STYLE