Serebro խմբի սեքսուալ հոլովակի պրեմիերան

11:41   11 հուլիսի, 2013

Ռուսական Serebro տրիոն հուլիսի 10-ին պաշտոնապես ներկայացրել է «Мало тебя» երգի հոլովակը: Բոլորի կողմից սպասված հոլովակի հերոսները հենց երգչուհիներն են՝ Ելենան, Օլգան եւ Անաստասիան:

Այն նկարահանել է ռեժիսոր Իգոր Շմելյովը, ով հայտնի է գրաֆիկական դիզայնի եւ էրոտիկ կարճամետրաժ ֆիլմերի շուրջ աշխատանքներով:

Աշխույժ երգն ուղեկցվում է մոսկովյան բնակարանում տեղի ունեցող իրադարձություններով, որտեղ աղջիկները ներքնազգեստով ցուցադրում են իրենց սեքսուալությունն ու ճկունությունը: Հոլովակում նաեւ էրոտիկայի տարրեր կան:

Նշենք, որ ստեղծումից ի վեր խումբը երկու ալբոմ է թողարկել՝ «ОпиумRoz» եւ «Mama Lover»: Այն նաեւ 9 ռադիոսինգլ ունի, որոնցից 4-ը գլխավորել են ռուսական ռադիովարկանիշը: Խումբը միանգամից մի քանի ժանրում է նվագում. փոփ, փոփ-ռոք, եվրոփոփ, թրիփ-փոփ եւ էլեկտրո-փոփ:



© NEWS.am STYLE