Ճերմակ լողազգեստ, գեղեցիկ արեւայրուք․ Աստղիկ Սաֆարյանի լողափնյա կերպարը

18:44   24 օգոստոսի, 2019

Աստղիկ Սաֆարյանը հայկական շոու-բիզնեսի այն ներկայացուցիչներից է, որի ոչ միայն ձայնով, այլեւ գեղեցիկ լուքերով, նրբագեղ ճաշակով կարելի է անվերջ հիանալ: Աստղիկն իր՝ ոճն ու ճաշակը հաճախ ցուցադրում է Instagram-ի էջում՝ հրապարակելով նոր լուսանկարներ ու տեսանյութեր, որոնք ուրախացնում են երգչուհու հետեւորդ-երկրպագուներին: Նրանք միշտ գնահատում են ոճային երգչուհու ամեն մի նոր լուքը։ Այն, որ երգչուհին գլխարկների սիրահար է, այլեւս գաղտնիք չէ ոչ երկրպագուների եւ ոչ էլ մեզ համար: 

Ոճային երգչուհին իր միկրոբլոգում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է լողափնյա, հմայիչ կերպարում։ Նա կրում է սպիտակ ամառային լողազգեստ, նույն երանգի վերնազգեստ։ Կերպարն ամբողջացնում է ոճային արեւային ակնոցը։ Կադրորին կից ոճային երգչուհին մեկնաբանություն չի թողել, սակայն արժանացել է հետեւորդների ու երկրպագուների հիացմունքի խոսքերին։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Աստղիկ Սաֆարյանը լայն փողքերով ջինսե տաբատ էր կրում։ Երգչուհին այն համադրել էր ուսերի հատվածում բաց տոպի հետ։ Կերպարն ամբողջացնում էին բարձրակրունկ կոշիկներն ու կապույտ պայուսակը։ Ոճային երգչուհին նախապատվություն էր տվել նուրբ շպարին եւ աքսեսուարներին։ «Վերդարձ»,- այս գրությամբ է ուղեկցվում լուսանկարը։



© NEWS.am STYLE