Կարմիր փոքրիկ զգեստ․ Էլեն Ասատրյանը՝ հմայիչ կերպարում

19:39   24 օգոստոսի, 2019

Հանրությանը սերիալներից հայտնի դարձած երիտասարդ դերասանուհի, հանդիսավար Էլեն Ասատրյանն Instagram-ի իր էջի հետեւորդներին հաճախ ուրախացնում է նոր ու գայթակղիչ լուսանկարներով, իր ոճային, ինչու չէ նաեւ համարձակ կերպարներով: Բազմաթիվ լուսանկարներ ենք հանդիպում նաեւ դերասանուհու ճամփորդություններից ու հանգստից։

Հանրությանը սերիալներից հայտնի դարձած երիտասարդ դերասանուհի, հանդիսավար, երգչուհի Էլեն Ասատրյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում կրկին ու կրկին ներկայացել է հմայիչ կերպարում։ Նա կրում է կարմիր զգեստ, հայացքն ուղղված է դեպի ներքեւ, իսկ կերպարը համալրում են ամառային բարձրակրունկները։ Գեղեցիկ կադրին կից Էլենը կատարել է հետեւյալ գրառումը․ «Ում խնդրեցի լուսանկարել,չհավանեցի))) Եվ հանկարծ հանդիպեցի @nickegibyan -ին…»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ նա ներկայացել էր գրավիչ կերպարում։ Դերասանուհին կրում էր խորը դեկոլտեով տոպ, ջինսե տաբատ, իսկ կերպարն ամբողջացրել էին բաց երկնագույն բարձրակրունկները։ Հմայիչ կադրին կից Էլենը կատարել էր հետեւյալ գրառումը․ «Եթե ինչ-որ բանում ներգրավված է կինը, ես գիտեմ, որ ամեն ինչ լավ կլինի: Ինձ միանգամայն պարզ է, որ կանայք են ղեկավարում աշխարհը»։



© NEWS.am STYLE