Առանց շպար, թարմ տեսք․ Սոֆի Մխեյանի նուրբ լուսանկարը

20:44   24 օգոստոսի, 2019

Երգչուհի Սոֆի Մխեյանը բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում: Տարբեր ոճերում հանդես եկող երգչուհին հաճախ է հմայիչ, ընկերների հետ լուսանկարներ հրապարակում, ներկայացնում իր հագեցած առօրյան ու հրապուրիչ լուսանկարները:

Սոֆին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է թարմ ու բնական տեսքով։ Երգչուհին առանց շպարի է, կրում է սպիտակ խալաթ։ Սոֆին կադրին կից կատարել է հետեւյալ գրառումը․ «Բարի լույսսսս աշխարհ ... բարի ու սիրելի մարդիկ»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Սոֆի Մխեյանը ներկայացել էր ամառային հմայիչ կերպարում։ Երգչուհին առանց շպարի էր, կրում էր զոլավոր հագուստ, կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ Սոֆիի ձեռքում սուրճով բաժակ էր, իսկ նավի վրա արված լուսանկարի մեկնաբանություններում նա գրել էր․ «Առավոտ... ծով տեղ, սու՞րճ»։



© NEWS.am STYLE