Կիսաշրջազգեստ, ուսերը բաց վերնաշապիկ․ Մարիամ Մելիքյանի ամառային կերպարը

21:34   24 օգոստոսի, 2019

Հայտնի հայուհիներից «Instagram-ի թագուհի» կարելի է համարձակորեն անվանել Թուրքիայում բնակվող, տարբեր սիթքոմներից հանրությանը հայտնի դերասանուհի, մոդել Մարիամ Մելիքյանին: Նրա Instagram-ի էջը պարզապես ողողված է հրապուրիչ լուսանկարներով, գայթակղիչ կադրերով, որոնք հիմնականում ներկայացնում են նրա հագեցած ու զվարճանքներով լի առօրյան:

Մարիամ Մելիքյանը միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացրել է ամառային լուքը։ Դերսանուհին կրում է ջինսե կիսաշրջազգեստ, կանաչ երանգի, ուսերը բաց վերնաշապիկ։

Նշենք, որ ավելի վաղ Մարիամ Մելիքյանը լուսանկար էր հրապարակել, որում պատկերված էր ամուսնու հետ։ Զույգը ջերմ գրկախառնված էր։ Կադրին կից երիտասարդ դերասանուհին մեկնաբանություն չէր թողել։



© NEWS.am STYLE