«Ես, զոքանչիս աղջիկն ու մամայիս, պապայիս թոռները»․ Անդրանիկ Հարությունյանի ընտանեկան ջերմ լուսանկարը

23:02   24 օգոստոսի, 2019

Դերասան Անդրանիկ Հարությունյանը՝ Անդոն, կիսվել է ջերմ, ընտանեկան լուսանկարով։

Instagram-ում հրապարակած կադրում դերասանը կնոջ՝ Մերիի, դստեր՝ Էլենի եւ փոքրիկ որդու հետ է։ Հրապարակմանը կից Անդոն հումորային գրառում է կատարել՝ գրելով․ «Ես, զոքանչիս աղջիկն ու մամայիս, պապայիս թոռները»։

հիշեցնենք, որ դերասանն ու նրա կինը՝ Մերի Հովհաննիսյանը, երկրորդ անգամ ծնողներ են դարձել մարտ ամսին։ Ընտանիքում համալրման մասին հայտնել էր դերասանը՝ գրելով. «Հպարտ եմ, որ Հայ եմ ու արդեն ունեմ Հայ ԶԻՆՎՈՐ, իմս արդեն եկել ա»։



© NEWS.am STYLE