Մել Բին դստեր համար պայքարի մեջ է մտել նախկին ամուսնու հետ

23:36   24 օգոստոսի, 2019

Spice Girls խմբի նախկին մեներգչուհի, 44-ամյա Մելանի Բրաունը փորձում է բարձրացնել  նախկին ամուսնու՝ 44-ամյա Ստեֆան Բելաֆոնտի կողմից վճարվող ալիմենտների չափը։ Համաշխարհային ճանաչում ունեցող խմբի ներկայացուցիչը հայտարարել է, որ մնացել է առանց աշխատանքի։

Բրաունը նախկին ամուսնուց պահանջել է ավելացնել ալիմենտի չափը, որն այժմ կազմում է հինգ հազար դոլար։ Հայտնի սեւահեր երգչուհին դիմել է Կալիֆոռնիայի Բարձրագույն դատարան։ Մելանին պնդում է, որ իր վերջին անգամ գումար վաստակել է, երբ Got Talent շոուի ժամանակ ժյուրիի անդամ էր, սակայն պայմանագիրն ավարտվել է 2018թ․-ի սեպտեմբերին։

Մել Բին ընդգծել է, որ մոտ մեկ տարի նա կանոնակարգված աշխատավարձ չի ունեցել։

«Այժմ Մելանին առանց աշխատանքի է, սակայն նա ակտիվ որոնումների մեջ է», - հայտնել է Daily Mail-ը։



© NEWS.am STYLE