«Ընձառյուծը դուրս է գալիս որսի»․ Քսենիա Սոբչակը՝ «գիշատիչի» լողազգեստով

12:31   25 օգոստոսի, 2019

37-ամյա հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը շարունակում է հանգստանալ Իտալիայում։ 44-ամյա ռեժիսորի սիրելին այս անգամ նույնպես ներկայացել է լողափնյա կերպարում։

Հաղորդավարուհին իր Instagram-ում նոր  լուսանկար է հրապարակել, որում կերպարանք է ընդունել ընձառյուծի պրինտով լողազգեստով։ Լողափնյա կերպարը համալրել են ծղոտե, լայնեզր գլխարկն ու արեւային ակնոցը։

Լողազգեստի հեղինակը դիզայներ Յանա Ռասկովալովան է։ Այն ընդգծել է հեռուստադիվայի սլացիկ կազմվածքն ու գեղեցիկ արեւայրուքը։ «Ընձառյուծը դուրս է գալիս որսի», - կադրին կից գրել է Քսենիան։

Նշենք, որ վերջերս հայտնի է դարձել, որ Քսենիա Սոբչակն ու նրա նոր սիրեցյալը՝ ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովը կամուսնանան սեպտեմբերին․․․



© NEWS.am STYLE