Էլեգանտ ու շքեղ․ Աննա Թովմասյանը՝ հմայիչ կերպարում

13:29   25 օգոստոսի, 2019

Երգչուհի Աննա Թովմասյանը կիսվել է նոր լուսանկարներով՝ ներկայացնելով իր քնքուշ ու էլեգանտ կերպարը։

Աննան, որը սպասում է երկրորդ երեխայի ծնունդին, լուսանկարները տեղադրել է իր Instagram-յան էջում։ Կադրերում Աննան կրում է կարմիր, էլեգանտ զգեստ, կերպարն ամբողջացրել են զգեստի երանգի բարձրակրունկներն ու աքսեսուարները։ Հրապարակմանը կից Աննա Թովմասյանը մեկնաբանություն չի թողել, սակայն երկրպագուները գնահատել են նրա գեղեցիկ կերպարը․ «Հրաշք աղջիկ», «Տիկնիկ», «Գեղեցկությունդ սահման չունի», «Գեղեցկուհի», - գրել են նրանք։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում հմայիչ երգչուհին սպիտակ երկար զգեստ էր կրում, որը բաց է ուսի հատվածում։ Աննան այն համադրել էր փոքրիկ պայուսակի, արեւային ակոցի եւ գեղեցիկ աքսեսուարների հետ։ «Երբ ամուսինդ հրաշալի ճաշակ ունի։ Շնորհակալ եմ, սիրելիս, զգեստի համար»,- մեկնաբանություններում գրել էր նա՝ նշելով ամուսնուն՝ երգիչ Արամեին։



© NEWS.am STYLE