Ջինսե կիսատաբատ, ճերմակ վերնաշապիկ․ Սիրուշոյի ամառային կերպարը

18:28   25 օգոստոսի, 2019

Հայտնի երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:

Երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է ամառային հմայիչ կերպարում։ Կադրում Սիրուշոն կրում է ջինսե կիսատաբատ, սպիտակ երանգի վերնաշապիկ։ Կերպարը համալրում են զարդերը։ Ամառային լուսանկարին կից Սիրուշոն անգլերեն լեզվով գրել է․ «Ետ դեպի Շուշի»։

Ավելի վաղ երգչուհին ներկայացել էր հմայիչ ու ոճային կերպարում։ Կադրում Սիրուշոն կրում էր արեւային ակնոց, դեղին, խղոտե լայննեզր գլխարկ, նույն երանգի վերնազգեստ։ Իսկ լողափնյա կադրին կից սիրված երգչուհին գրել էր․ «Մեր «Ուխտասար» թևնոցը, որի վրա պատկերված են Սյունիքում հայտնաբերված ժայռապատկերներ, իր մեջ անբացատրելի ուժ ունի...»։



© NEWS.am STYLE