Վարդագույն բլեյզեր, սեւ ներքնազգեստ, վանդակավոր տաբատ․ Քորթնի Քարդաշյանը կարողանում է ճիշտ հագնվել

23:26   25 օգոստոսի, 2019

Ռեալիթի շոուի 40-ամյա աստղ Քորթնի Քարդաշյանը երկրպագուներին ուրախացրել է հերթական համարձակ հանդերձանքով։ Բազմազավակ մայրիկն իր Instagram-ում լուսանկարներ է հրապարակել, որոնցում համադրել է տարբեր պրինտերով հագուստը։ Կադրերում նա կրում է վարդագույն բլեյզեր, սեւ ներքնազգեստ, վանդակավոր պրինտով, երկար գոտկատեղով տաբատ։ Ավանդական շպարից աչքի են ընկնում ընդգծված աչքերը։

Քիմ Քարդաշյանի ավագ քույրը նստած է հատակին։ «Ոչ ոք երեխաներին անկյուն չի կանգնեցնում», - հրապարակմանը կցի գրել է Քորթնին։

Նշենք՝ ավելի վաղ երեք երեխաների մայրը լուսանկար էր հրապարակել, որում լողազգեստ էր կրում։ Նրա երկրպագուները նկատել էին, որ Քորթնին ֆոտոշոփով չի հեռացրել ազդրին երեւացող զոլերը։

«Ուրախ եմ, որ դու համարձակվել ես ցույց տալ ձգվածքները։ Հպարտանում եմ քեզանով», «Երբ լուսանկարում ձգվածքներ ես տեսնում, հասկանում ես, որ դա սովորական բան է», «Դու համարձակ ես ու ազնիվ, կեցցես»,- մեկնաբանություններում գրել էին Քորթնիի հետեւորդները։ Ի պատասխան մեկնաբանություններից մեկի Քիմ Քարդաշյանի քույրը խոստովանել էր, որ «սիրում է փոքրիկ զոլերն» իր մարմնին։



© NEWS.am STYLE