Ծովափ, լողազգեստ, սլացիկ ոտքեր․ Մայա Պողոսյանի նոր լուսանկարը՝ լողափից

22:22   25 օգոստոսի, 2019

El ամսագրի գլխավոր խմբագիր, գեղեցկուհի շիկահեր Մայա Պողոսյանը, ով բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում հետեւորդների հետ կիսվում է գեղեցիկ լուքերով, ցուցադրում է հանգիստը, ամուսնու եւ որդու հետ ժամանցը։

Մայա Պողոսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր էջի հետեւորդներին ներկայացել է լողափնյա, հմայիչ կերպարում։ Նա առանց շպարի է, կրում է մուգ երանգի լողազգեստ եւ սեւ վերնազգեստ։ Ամառային կերպարը համալրում է արեւային ակնոցը։

Ավելի վաղ Մայա Պողոսյանը լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր հմայիչ կերպարում։ Կադրին կից գեղեցկուհին ռուսերեն լեզվով կատարել էր հետեւյալ գրառումը․ «Մենք երջանիկ ենք այնքան ժամանակ, մինչ մեր ուղեղներում չի առաջանում հարցը՝ երջանի՞կ ենք արդյոք մենք»։



© NEWS.am STYLE