Իգոր Վերնիկի որդին քիթը սրբել է 5 հազար ռուբլի արժեքով թղթադրամով, իսկ օգտատերերի քննադատությունից հետո պարզաբանել է

13:11   26 օգոստոսի, 2019

Դերասան Իգոր Վերնիկի որդին՝ Գրիգորին, պարզաբանել է իր լուսանկարը, որում քիթը սրբում է 5 հազար ռուբլի արժեքով թղթադրամով։ Նրա խոսքով՝ ինքը լրջորեն է վերաբերվում գումարին, իսկ այդ չարաբաստիկ թղթադրամն իսկական չի եղել։ Վերնիկ կրտսերը պարզաբանել է, որ պատկերված է եղել նկարահանման հրապարակում։

Картинки по запросу григорий верник

«Միակ բանը, որ ես ցանկանում եմ ասել, այն է, որ ես, բնականաբար, գումարին հարգանքով եմ վերաբերվում, քանի որ դրանք բոլորին ու միշտ դժվարությամբ են տրվում»,- նրա խոսքերը մեջբերում է URA.RU-ն։

Գրիգորիի հայրը՝ Իգոր Վերնիկը, եւս պարզաբանել է, որ լուսանկարը կադր է նոր ֆիլմից, որում նկարահանվել է որդին։ «Նկարահանումները տեղի են ունեցել մեկ շաբաթ առաջ։ Նա գլամուրային տականքի դեր է կախում իր համակուրսեցու հետ։ Դա պարզապես կադր է նկարահանման  հրապարակից»,- նշել է նա։

Ավելի վաղ Վերնիկ կրտսերի մասնակցությամբ սկանդալային լուսանկարը սոցիալական ցանցերում հրապարակել էր ռուս պրոդյուսեր, «Ласковый май» խմբի ստեղծող Անդրեյ Ռազինը։ «5 հազար ռուբլի արժողությամբ թղթադրամով քիթը սրբել այն դեպքում, երբ երկիրը քաղցած է, եւ մարդիկ հազիվ են ծայրը ծայրին հասցնում։ Անթույլատրելի եմ համարում այդ կերպ վիրավորել մեր ազգային արժույթը»,- գրել էր նա։ Նրան աջակցել էին համացացնում հրապարակումը մեկնաբանողները։



© NEWS.am STYLE