Շարլիզ Թերոնը հրապարակել է յոթամյա տրանսգենդեր դստեր լուսանկարը

12:13   26 օգոստոսի, 2019

Շարլիզ Թերոնն աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկն է, սակայն գերադասում է ընտանեկան կյանքը գաղտնի պահել։ Աստղը Instagram-ում բացառիկ լուսանկար է հրապարակել, որում պատկերված է նրա տրանսգենդեր դուստրը՝ Ջեքսոնը։ Լուսանկարն արվել է, երբ նրանք վայելել են ամառային հանգիստը։

Տղան, որին Շարլիզը հագցնում է եւ դաստիարակում աղջկա նման, կարմիր զգեստ է կրում, մոր եւ երեքամյա քրոջ հետ հանգստի ընթացքում խնձոր է հավաքում։ Ծառի ճյուղերը փակել են երեխայի դեմքը։

Adoption advocate: The last time the mother of two shared a photo of her children was back in November 2016 on World Adoption Day

Թերոնն ավելի վաղ երեխաների լուսանկարները հրապարակել է 2016թ.-ի նոյեմբերին, երբ նշվում էր որդեգրման միջազգային օրը։ Ընդ որում, պապարացիները ժամանակ առ ժամանակ դերասանուհուն ու նրա դուստրերին ֆիքսում են փողոցում. այնպես որ անկախ հանրությունից անձնական կյանքը թաքցնելու ցանկությունից, նրա ընտանեկան լուսանկարներն ամեն դեպքում հայտնվում են համացանցում։

Շարլիզը Ջեքսոնին՝ Հարավաֆրիկյան Հանրապետության բնակչին, որդեգրել է 2012թ.-ին, իսկ դստերը՝ Ավգուստին, ԱՄՆ-ում որդեգրել է 2015թ.-ին։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Instagram, AFP/Getty Images

 



© NEWS.am STYLE