Իգոր Կրուտոյը «Նոր ալիք»-ը Յուրմալա չի վերադարձնի

15:14   26 օգոստոսի, 2019

«Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթն այլեւս չի վերադառնա լատվիական Յուրմալա։ Այս մասին հայտարարել է մրցույթի ժյուրիի նախագահ, կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հարցացրույցներից մեկի ընթացքում Լայմա Վայկուլեն՝ Laima Rendezvous Jurmala երաժշտական փառատոնի հիմնադիրը, հայտարարել է, որ կցանկանար, որ «Նոր ալիքը» վերադառնա Յուրմալա։

««Նոր ալիքն» այլեւս չի վերադառնա Յուրմալա, այն միշտ կլինի այստեղ (Սոչիում),- ընդգծել է կոմպոզիտորը։ Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովը նշել է, որ հենց այդ մրցույթն է գլխավորը հանգստյան գոտու առաջխաղացման համար։

Ավելի վաղ Կրուտոյը ներկայացրել էր երգչուհի Լայմա Վայկուլեի հետ կոնֆլիկտի մանրամասները։ Պրոդյուսերը հայտնել էր, որ 2015թ.-ին փորձել է «Նոր ալիքը» վերադարձնել Յուրմանալ, որտեղից այն տեղափոխվել էր Սոչի, սակայն Վայկուլեն ծրագրում էր նույ քաղաքում իր երաժշտական միջոցառումն անցկացնել։ «Եթե նա կարծում է, որ դա ազնիվ է ու քաղաքավարի, Աստված նրան դատավոր»,- նշել էր Կրուտոյը՝ արտիստին կոչ անելով չհայտարարել, թե ինքը նրա ուղղությամբ «տակառ է գլորում» անարդար կերպով։



© NEWS.am STYLE