Արքայազն Հարրին շքեղության հանդեպ սիրո պատճով կարող է կորցնել հայտնիությունը. թագավորական փորձագետ

18:11   26 օգոստոսի, 2019

Թագավորական փորձագետը Դունկան Լարկոմբը հայտարարել է, որ արքայազն Հարրին կարող է կորցնել հասարակության սիրելիի համբավը։ Իր ենթադրությունների մասին նա հայտնել է The Sun-ին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ արքայազն Հարրին եւ նրա կինը՝ Մագան Մարքլը մի «PR աղետից» անցնում են մյուսին։ Լարկոմբը հիշեցրել է, որ Սասեքսի դուքսերը հանգստից վերադառնալու համար օգտագործել են մասնավոր ինքնաթիռը, թեեւ նախկինում արքայազն Հարրին ազատորեն կարող էր ընկերների հետ ճանապարհորդել բյուջետային ավիաընկերություններով։

Լարկոմբի խոսքով՝ եթե նախկինում Հարրին ժողովրդական արքայազն էր, այժմ նա դարձել է թագավորական ընտանիքի երկերեսանի եւ անինքնավստահ անդամ։ Փորձագետը կարծում է, որ պահվածքի եւ կնոջ ազդեցության պատճառով Հարրին կկորցի հայտնիությունը, եւ դա նրա համար ողբերգություն կդառնա։ Նա արքայազնին նաեւ «հրաշալի տղա» է անվանել։

Картинки по запросу getty images prince harry and meghan markle

Արքայադուստր Դիանայի կրտսեր որդու պահվածքի փոփոխությունները պայմանորվում են հոլիվուդյան դերասանուհու հետ ամուսնությամբ։ Մեգան Մարքլին բազմաթիվ անգամ քննադատել են շռայլության համար։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Սասեքսի դուքսերն ավելի քան 3 մլն դոլար են ծախսել քաղաքից դուրս գտնվող իրենց տան վերանորոգման համար։ BBC-ն հայտնել է, որ սեփական գրպանից նրանք վճարել են միայն ջրմուղի խողովակների եւ ծորակի համար։

Լուսանկարները՝ Getty images



© NEWS.am STYLE