Հայկական առաջին լուսանկարչական փառատոնի հրավերով եւ all.me-ի հովանավորությամբ իտալացի հայտնի խոհարարը սննդի լուսանկարչության մաստեր-կլաս անցկացրեց Երեւանում (ֆոտո)

11:21   26 օգոստոսի, 2019

Օգոստոսի 24-ից սեպտեմբերի 28-ը Երեւանն ապրելու է լուսանկարչությամբ: Մայրաքաղաքում առաջին անգամ անցկացվում է լուսանկարչության միջազգային փառատոն՝ Armenian International Photo Fest-ը, որի շրջանակում «Սեգաֆրեդո» սրճարանում կայացավ սննդի լուսանկարչության մաստեր կլաս, որն անցկացրեց իտալացի հայտնի խոհարար եւ լուսանկարիչ Ռաֆաել դե Պասկալիսը: Սննդի լուսանկարչությամբ հետաքրքրվածների համար խոհարարը պատրաստեց իտալական պաստայի երկու տարբերակ, ինչպես նաեւ ցուցադրեց սրճային ոչ ալկոհոլային կոկտեյլ պատրաստելու  շատ պարզ ու համեղ տարբերակ: Երեկոյի շրջանակում եղավ նաեւ անդրադարձ ճապոնական արվեստին:

Հայկական լուսանկարչության միջազգային փառատոնի հիմնադիր-նախագահ Տաթեւ Մնացականյանի խոսքով՝ այս փառատոնն ու դրա շրջանակում իրականցվող միջոցառումներն ու վարպետության դասերը կարեւոր նշանակություն ունեն հայկական լուսանկարչության պատմությունը զարգացնելու գործում.

«Հայաստանում առաջին անգամ է տեղի ունենում այս փառատոնը, որը բավականին լուրջ քայլ է ֆոտոնկարչության պատմության մեջ՝ հաշվի առնելով այն լուրջ բեքգրաունդը, որը մենք ունենք: Այդ ամեն ինչը հասկանալով՝ շատ ափսոս էր, որ չկար նման փառատոն: Այն բավական մեծամասշտաբ է լինելու՝ 39 ցուցադրություն, հեղինակավոր հյուրեր… Բավականին լուրջ աշխատանք է կատարվել»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Տաթեւը:

Փառատոնի պատվավոր մասնակիցների թվում կլինեն Լեյֆ Դրեբին (Դանիա), Անտոնիո Մորան (Իսպանիա), Մաուրո Լովեկիոն (Իտալիա), Այման Լոտֆին (Եգիպտոս) եւ այլ լուսանկարիչներ:

Թովմասյան բարեգործական հիմնադրամը, all.me-ն եւ Dvin Music Hall-ը փառատոնի հիմնական գործընկերներից են: Փառատոնը կանցկացվի քաղաքապետարանի հովանու ներքո:

all.me-ն՝ որպես թվային գործընկեր, կներկայացնի ցանկացած թվային տեղեկատվություն լուսանկարիչների եւ փառատոնին ներկայացված նրանց աշխատանքների մասին:

all.me-ն թվային էկոհամակարգ է, որը բաղկացած է սոցիալական ցանցից (meNetwork), առեւտրային հարթակից (meMarket) եւ վճարային համակարգից (mePay): Յուրօրինակ բիզնես մոդելն օգտատերերին թույլ է տալիս հաղորդակցվել միմյանց հետ, կարդալ հետաքրքիր նյութեր եւ վարձատրվել meNetwork-ի արժույթի միջոցով: Պլատֆորմը գովազդային եկամուտների 50 տոկոսը կիսում է օգտատերերի հետ:

 

Հետեւեք մեզ all.me սոցցանցում:

 

 

 



© NEWS.am STYLE