Էլեգանտ ու առանց ավելորդությունների. թագուհի Լետիցիան՝ սպիտակ բլեյզերով

13:42   26 օգոստոսի, 2019

Լետիցիա թագուհին սովորաբար հանրությանը ներկայանում է էլեգանտ զգեստներով եւ բարձրակրունկ կոշիկներով: Այս անգամ նա մի փոքր «դավաճանել է» սովորական ոճին եւ առավելագույնս հարմարավետ հագուստ է ընտրել։

Նա մուգ կապույտ տաբատ է կրել, պուտավոր բլուզ, սպիտակ բլեյզեր եւ ցածրակրունկ կոշիկներ. կերպար, որը հեշտությամբ կարող է կրկնել ցանկացած կին։ Լետիցիան այդ հագուստով ամուսնու՝ Իսպանիայի Թագավոր Ֆելիպե Վեցերորդի հետ հիվանդանոց է գնացել տեսակցելու նրա հորը՝ Խուան Կառլոս Առաջինին, որը սրտի վիրահատության է ենթարկվել։

Աղբյուրը՝ Bazaar

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE