Շերի խորեոգրաֆը պատասխանել է ամերիկացի հեռուստահաղորդավարուհուն, որը ծաղրել է Քեյթ Միդլթոնի որդուն

16:18   26 օգոստոսի, 2019

Լարա Սփենսերը՝ Good Morning America առավոտյան ծրագրի վարողը, ծիծաղել է արքայազն Ջորջի դպրոցական դասացուցակի վրա։ Նրա խոսքով՝ ինչպես շատ այլ երեխաներ, նա վերադառնում է պարապմունքներին, սակայն բացի սովորական առարկաներից, ինչպիսիք են մաթեմատիկան, բնական գիտություններ ու պատմությունը, նա ուսումնասիրելու է կրոն, ծրագրավորում եւ բալետ։ Հեռուստահաղորդավարուհին չի կարողացել զսպել ծիծաղը, երբ այդ մասին հայտնել է եթերում, գրում է Mirror-ը։

Այդ արարքը զայրացրել է խորեոգրաֆ Բրայան Ֆրիդմանին։ Վերջինս աշխատել է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Շերն ու Բրիթնի Սփիրսը։ Նա տհաճորեն զարմացել է, որ 50-ամյա կինը ամերիկյան ազգային հեռուստատեսությամբ այդպիսի անվայել վարմունք է դրսեւորել։

Brian Friedman

«Նայեք Անգլիայի ապագա թագավորի այս գեղեցիկ դեմքին։ Այս հիասքանչ տղային ամերիկյան ազգային հեռուստատեսությամբ ամաչեցնում է մեծ կինն այն պատճառով, որ նա բալետով է զբաղվում։ Դուք պետք է ամաչեք, քանի որ ձեր պատճառով տղաները կսկեն հրաժարվել պարով զբաղվել»,- զայրացել է նա։

Արքայազն Ջորջը հաճախում է բրիտանական Thomas's Battersea հաստատություն։ Առաջին տարին նա չափավոր ինտենսիվ գրաֆիկ է ունեցել, իսկ երկրորդ տարին խոստանում է բավական հագեցած լինել։ Դպրոցի կայքում արդեն իսկ հրապարակվել է դասացուցակը, որը հագեցած է այնպիսի առարկաներով, ինչպիսիք են մաթեմատիկան, պատմությունը, կրոնը, անգլերեն լեզուն, աշխարհագրությունը եւ այլն։

Քեմբրիջի դուքսերի առաջնեկին նաեւ բալետի եւ դերասանական վարպետության դասեր են սպասվում։ Երեխաներին կսովորեցնեն անվանի մանկավարժները։

Телеведущая Лара Спенсер

Արդյունքում Լարան ստիպված է եղել ներողություն խնդրել իր արարքի համար։ «Ես հավատում եմ, որ բոլորս պետք է գնանք նրա ետեւից, ինչ սիրում ենք։ Բալետ կամ մեկ այլ բան. պարզապես  հետամուտ եղեք ձեր երազանքներին»,- կոչ է արել նա։

Լուսանկարները՝ PA



© NEWS.am STYLE