Շողեր Թովմասյանի լուսանկարը Սեւանից

16:41   26 օգոստոսի, 2019

Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը՝ երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանը Սեւանում արված լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերն արվել են լճի գեղեցիկ ֆոնին։ Շողեր Թովմասյանը սպորտային կերպար է ընտրել. նա սեւ հագուստ է կրում, որը համադրել է սպիտակ սպորտային կոշիկների հետ։ Դերասանուհին պարզ սանրվածք է ընտրել։

Ավելի վաղ Շողեր Թովմասյանը ներկայացրել էր իր լողափնյա կերպարը։ Նա վառ գույնի լողազգեստ էր կրում, գունավոր վերնազգեստ։ Դերասանուհին առանց շպարի էր։ Մեկնաբանությունների հատվածում Շողերն օգտագործել էր «Սոչի2019» հեշթեգը։



© NEWS.am STYLE