Կարճ, ոճային զգեստներ. Անահիտ Սիմոնյանի եւ Լիլիթ Բաբասյանի լուսանկարը

15:41   26 օգոստոսի, 2019

Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ Լիլիթ Բաբասյանը, նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է երգչուհի Անահիտ Սիմոնյանի հետ։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում ընկերուհիները շքեղ կերպարում են։ Անահիտ Սիմոնյանը նախապատվություն է տվել կապույտ կարճ զգեստին, որը բաց է ուսերի հատվածում։ Նա նուրբ վզնոց է կրում եւ փոքրիկ պայուսակ։ Լիլիթ Բաբասյանը վառ զգեստ է ընտրել։ Նա կերպարն ամբողջացրել է սեւ պայուսակով եւ խոշոր աքսեսուարներ ընտրել՝ ականջօղեր։ «Պապարացի»,- այս գրությամբ է Լիլիթ Բաբասյանն ուղեկցել լուսանկարը։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Լիլիթը պատռված ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր սեւ տոպի հետ։ Կերպարն ամբողջացրել էին գոտին ու նուրբ վզնոցը։ «Ամեն ինչ մի օր անցնում է... ցավը, տխրությունը, խնդիրները մնում են անցյալում, իսկ ահա ձեր քայլերն ու արարքները միշտ մնում են ձեզ հետ։ Բարություն տվեք աշխարհին ու կտեսնեք, թե ինչպես եք ամեն օր ավելի լավը դարձնում հենց ձեր կյանքը»,- լուսանկարը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE