Շորտ, վառ շապիկ. Դիանա Գրիգորյանի ամառային կերպարը

18:45   26 օգոստոսի, 2019

Սցենարիստ, դերասանուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում նա վառ ամառային կերպարում է. Դիանա Գրիգորյանը շորտ է կրում, որը համադրել է վառ շապիկի հետ։ Նա գրեթե դիմահարդարված չէ եւ պարզ սանրվածք է ընտրել։ Մեկնաբանություններում հետեւորդները հաճոյախոսություններ են արել նրան։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Դիանան սպիտակ շապիկ էր կրում։ Նա նախապատվություն էր տվել նուրբ շպարին. ընդգծված էին շուրթերն ու աչքերը։ Լուսանկարն արվել էր մեքենայում, Դիանան այն չի մեկնաբանել։



© NEWS.am STYLE