«Իռան իմ առաջին կինն է եղել». Իգոր Կրուտոյի անկեղծ խոստովանությունն Ալեգրովայի մասին

19:36   26 օգոստոսի, 2019

Կոմպոիզտոր Իգոր Կրուտոյը խոստովանություն է արել երգչուհու հետ համագործակցության մասին։ Տարիներ առաջ տեղեկություններ էին պտտվում կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի եւ երգչուհի Իրինա Ալեգրովայի սիրավեպի մասին։ Իսկ այժմ «Նոր ալիք» երիտասարդ երաժիշտների մրցույթի ժյուրիի անդամն անկեղծ խոստովանություն է արել։

«Իռան իմ առաջին կինն է եղել։ Առաջինը ստեղծագործական առումով, ով կատարեց իմ երգը»,- Ալեգրովայի ջերմ խոսքերից հետո ասել է Կրուտոյը։

Մաեստրոն դարձել է երգչուհու գլխավոր հիթերի հեղինակը՝ «Я тучи разведу руками», «Свадебные цветы», «Незаконченный роман»։ Ի դեպ, «Незаконченный роман» հիթի թողարկումից հետո շատերը հավատացին, որ երաժշտական կոմպոզիցիայի սյուժեն հիմնված է իրական իրադարձությունների՝ երգչուհու ենթադրյալ սիրավեպի վրա։ Սակայն դրանք մինչ այսօր չեն հաստատվել։



© NEWS.am STYLE