«Ներդաշնակ». Ռիփիի գրավիչ լուսանկարները

10:42   27 օգոստոսի, 2019

Երգչուհի եւ դերասանուհի Ռիփին, որը հաճախ է ներկայանում համարձակ ֆոտոշարքերով, հերթական անգամ կիսվել է գրավիչ լուսանկարներով։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին հետաքրքիր կերպարում է. նա դեղին հագուստ է կրում, որն ընդգծում է գեղեցիկ կազմվածքը։ Ռիփին այն համադրել է բարձրակրունկ կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացնում է արտահայտիչ շպարը։ «Ներդաշնակ»,- կադրերը մակագրել է նա։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Ռիփին պատկերված էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա կարմիր տոպ էր կրում եւ թաց մազերով էր։ Ռիփիի ձեռքին ձմերուկ էր ու սեխ։ «Իմ երջանկության ալիքները»,- լուսանկարները մակագրել էր նա։ Հետեւորդները գնահատել էին Ռիփիի գեղեցկությունն ու բազմաթիվ դրական մեկնաբանություններ գրել։ «Դու շատ գեղեցիկ ես», «ջրահարս»,- գրել էին նրանք։

Լուսանկարները՝ @vahestep



© NEWS.am STYLE